Կրծքով սնուցում

20120321-convertir-tous-vos-documents-en-pdfԲեռնել “Կրծքով սնուցում” ձեռնարկը

ico_video_playԴիտել “Կրծքով սնուցում” վիդեոն

ՀՀ առողջապահության նախարարությունը ԱՀԿ/ ՅՈՒՆԻՍԵՖ- ի համապարփակ ռազմավարության հիման վրա 2008թ. հաստատել է «Վաղ հասակի երեխաների սնուցման բարելավման և կրծքով սնուցման խրախուսման ազգային ռազմավարությունը », որի հիմնական դրույթներն են.

  • • Կրծքով կերակրումը մանկան կերակրման լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը:
  • • Կրծքով կերակրումը ծնված օրվանից հնարավոր է առավելագույն դեպքերում (շուրջ 97%), բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված շատ փոքրաթիվ դեպքերի:
  • • Կրծքով կերակրման վաղ նախաձեռնումը (ծնվելուց հետո 30-60 րոպեների ընթացքում) անհրաժեշտ պայման է արդյունավետ կրծքով կերակրման շարունակականության ապահովման տեսանկյունից:
  • • Երեխային անհրաժեշտ է բացառապես կրծքով կերակրել մինչև նրա վեց ամսական դառնալը և շարունակել կրծքով կերակրումը կյանքի 2-րդ տարվա ընթացքում և ավելի:
  • • Կերակրումները պետք է լինեն հաճախակի, ըստ մանկան պահանջի (այդ թվում ային ժամերին):
  • • Անհրաժեշտ է հավելյալ սնուցումը սկսել վեց ամսական հասակից ոչ ուշ:
  • • Մայրերը պետք է ապահովվեն պատշաճ գործնական և հոգեբանական աջակցությամբ և ըստ անհրաժեշտության ստանան մասնագիտական խորհրդատվություն ուժաշխատողների կողմից:
  • • Նախածննդյան խնամքի ընթացքում հղիները պետք է նախապատրաստվեն և ստանան բավարար տեղեկատվությունկրծքով կերակրման առավելությունների և հնարավորության մասին:
  • • Հղիների և կերակրող մայրերի համար պետք է ստեղծվի բարենպաստ և աջակցող սոցիալական միջավայր թե՛ բուժհաստատությունում, թե՛ ընտանիքում և թե՛ աշխատատեղում:
  • • Մայրերը պետք է բավարար իրազեկվեն մանկան սնուցման ճիշտ գործելակերպի, հավելյալ սննդի պատրաստման, տրման և սննդի անվտանգության ու հիգիենայի կանոնների վերաբերյալ: