Հավելյալ սնուցում

img-2Բեռնել “Հավելյալ Սնուցում” ձեռնարկը

ico_video_playԴիտել “Հավելյալ սնուցում” վիդեոն

Հավելյալ սնուցման բնորոշումը

Կյանքի առաջին ամիսների ընթացքում բացառապես կրծքով սնուցումը լիովին բավարարում է երեխայի հեղուկի, էներգիայի և սնուցողական նյութերի պահանջարկը՝ ապահովելով նրա օպտիմալ աճը, զարգացումն ու առողջությունը: Սակայն երեխայի աճին և ակտիվության մեծացմանը զուգընթաց որոշակի տարիքում միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի բոլոր պահանջները:

Հավելյալ սնուցման 10 հիմնական սկզբունքները

  1. Բացառապես կրծքով կերակրել երեխային ծննդյան պահից մինչև 6 ամիսը լրանալը (180 օր)։
  2. 6 ամսականից սկսել հավելյալ սնուցումը՝ շարունակելով հաճախակի, ըստ պահանջի կրծքով կերակրումը մինչև 2 տարեկանը։
  3. Հավելյալ սնուցումը սկսել փոքր քանակներով (մի քանի թեյի գդալ), երեխայի մեծանալուն զուգընթաց աստիճանաբար ավելացնել տրվող սննդի քանակը՝ պահպանելով հաճախակի կրծքով կերակրումները։
  4. Աստիճանաբար ավելացնել սննդի խտությունը և բազմազանությունը՝ ելնելով երեխայի առանձնահատկություններից։
  5. Երեխայի մեծանալուն զուգընթաց ավելացնել նրան հավելյալ սննդով կերակրելու հաճախականությունը։
  6. Երեխային կերակրել բազմազան և սննդարար ուտելիքով, որպեսզի ապահովվեն նրա սնուցողական բոլոր կարիքները։
  7. Երեխային կերակրելիս արձագանքել նրա պահանջներին, լինել համբերատար և հոգատար։
  8. Հետևել սննդի պատրաստման և պահպանման հիգիենային։
  9. Հիվանդության դեպքում ավելացնել երեխային տրվող հեղուկների քանակը, այդ թվում կրծքով կերակրումների հաճախականությունը, և աջակցել, որ երեխան ուտի հեշտ յուրացվող, իր սիրած կերակրատեսակները։
  10. Ապաքինման շրջանում երեխային ավելի հաճախ կերակրել և խրախուսել, որ ավելի շատ ուտի։