Կրծքով սնուցում

20120321-convertir-tous-vos-documents-en-pdfԲեռնել «Կրծքով սնուցում» ձեռնարկը

playԴիտել «Կրծքով սնուցում» տեսանյութը

Բնությունը հոգացել է, որ երեխայի ծնունդի հետ ապահովվի նաև նրա սնունդը։ Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթնախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից` ապահովելով կյանքի լավագույն սկիզբ:

Խորհուրդ է տրվում՝

  • • Կրծքով սնուցումը սկսել հետծննդյան առաջին ժամվա ընթացքում` ապահովելով մաշկը մաշկին շփում առնվազն կեսից մեկ ժամվա ընթացքում։
  • • Երեխային կերակրել ըստ նրա պահանջի` այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ։
  • • Կյանքի առաջին վեց ամիսների (180 օր) ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրել և չտալ նրան որևէ այլ սնունդ կամ հեղուկ, այդ թվում՝ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ, նույնիսկ շոգ եղանակին պայմանով, որ նա հաճախ և ըստ պահանջի է կերակրվում։
  • • Շարունակել կրծքով սնուցումը մինչև երեխայի երկու տարին լրանալը կամ ավելի երկար՝ վեց ամսական հասակից երեխային տալով նաև համապատասխան, անվտանգ հավելյալ սնունդ։