Հավելյալ սնուցում

20120321-convertir-tous-vos-documents-en-pdfԲեռնել «Հղիների և կերակրող մայրերի համար» ձեռնարկը

ico_video_playԴիտել «Հավելյալ սնուցում» տեսանյութը

Կյանքի առաջին 1000 օրը, որ ներառում է ներարգանդային զարգացման 9 ամիսը և ծնունդին հաջորդող 2 տարին, կանխորոշում է անհատի առողջական հեռանկարները հետագա ողջ կյանքի համար ։

Երեխայի զարգացման ընթացքում կան մի շարք ճգնաժամային փուլեր, և եթե այդ փուլերից որևէ մեկի ընթացքում առկա են անբարենպաստ պայմաններ, վնասակար գործոններ, ապա դրանք իրենց բացասական հետքն են թողնում անհատի հետագա կյանքի վրա։

Ներարգանդային կյանքում է ձևավորվում անհատի հետագա առողջական վիճակը, ինչպես նաև սաղմնավորվում են հետագա առողջական խնդիրներից շատերը ։ Հղիության ընթացքում մոր թերսնուցումն ազդում է պտղի աճի ու զարգացման, ընկերքի գործունեության վրա: Սթրեսները, ծխելը, թմրանյութեր կամ ոգելից խմիչքներ օգտագործելը բացասական հետևանքներ են ունենում ոչ միայն մոր, այլ նաև պտղի
և ապագայում երեխայի առողջության վրա։

Ներարգանդային կյանքում պտղի թերսնուցումը կարող է դրսևորվել երեխայի աճի և զարգացման խանգարումներով՝ մեծացնելով կյանքի ընթացքում երեխայի ճանաչողական և ֆիզիկական լուրջ թերություններ ունենալու ինչպես նաև վաղ մանկական հասակում մահանալու վտանգը: