Ծրագրի մասին

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխաների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։

Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար ։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմն ակալ տեղեկատվություն ստանալու և որոշումն եր ընդունելու ։

Համապատասխան կրծքով սնուցումը մանկական մահացությունը նվազեցնելու և երեխայի ֆիզիկական ու հուզական զարգացումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ «Լանցետ » ամսագրի «Երեխաների կենսունակության վերաբերյալ» շարքը փաստում է, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը:1 Նույն ամսագրի սնուցման վերաբերյալ շարքում փաստվում է, որ կյանքի առաջին վեց իսների ընթացքում կրծքով չկերակրվող երեխաները բացառապես կրծքով կերակրվող երեխաների համեմատությամբ ունեն մահանալու 14 անգամ ավելի մեծ հավանականություն2: Հաշվարկված է, որ եթե բոլոր երեխաները բացառապես կրծքով ծննդյան պահից մինչև վեց ամսականը լրանալը, աշխարհում տարեկան 1,4 մլն մանկան կյանք կփրկվեր, իսկ տասնյակ միլիոնավոր երեխաներ ավելի առողջ կլինեին:

Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

Յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 7 միլիոն երեխա մահանում է մինչև իր կյանքի հինգերորդ տարեդարձը, ընդ որում թերսնուցումը պատասխանատու է մանկական մահերի առնվազն 35%-ի համար: Այն նաև անկարողության հիմնական պատճառներից է և թույլ չի տալիս, որ երեխաները հասնեն իրենց աճի և զարգացման լրիվ ներուժին: Մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի երկու երրորդը տեղի է ունենում կյանքի առաջին տարում: Վաղ մանկական հասակում անբավարար սնուցումը հանգեցնում է աճի և զարգացման երկարատև խանգարման: Ապացուցված է, որ կյանքի առաջին երկու տարիների թերսնուցումը հանգեցնում է ոչ միայն չափահաս տարիքում իր պոտենցիալի համեմատ անհատի մի քանի սմ-ով ավելի ցածր հասակ ունենալուն, այլ նաև մտավոր զարգացման համեմատաբար ցածր մակարդակի և ֆիզիկական աշխատանք կատարելու նվազ ունակությունների: Աղջիկների թերսնուցումը ազդում է նաև նրանց վերարտադրողական ֆունկցիայի վրա՝ մեծացնելով ծննդյան փոքր քաշով նորածին ունենալու և բարդացած ծննդաբերության վտանգը: Ընդհանուր առմամբ, մեծ թվով րեխաների թերսնուցումը բացասաբար է անդրադառնում նաև ազգի համընդհանուր զարգացման վրա: Առաջին վեց ամիսների ընթացքում բացառապես կրծքով սնուցումը, շարունակվող կրծքով սնուցմանը զուգընթաց ժամանակին ներմուծվող, համապատասխան և ապահով հավելյալ սնուցումը և դրան հաջորդող բալանսավորված ու սննդարար ընտանեկան սննդատեսակներից բաղկացած օրաբաժինը նպաստում են կրծքի և վաղ հասակի երեխաների առողջության ամրապնդմանը, սնուցման վիճակի բարելավմանը և ֆիզիկական ու նյարդահոգեբանական զարգացմանը, այդ պատճառով պետք է գտնվեն բժիշկների ուշադրության կենտրոնում: Ոչ ճիշտ սնուցումը կարող է հանգեցնել նաև մանկական գիրության, որը հետզհետե ավելի լուրջ հասարակական առողջապահության խնդիր է դառնում մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: