Ծրագրի մասին

 

Յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 7 միլիոն երեխա մահանում է մինչև իր կյանքի հինգերորդ տարեդարձը, ընդ որում թերսնուցումը պատասխանատու է մանկական մահերի առնվազն 35%-ի համար: Այն նաև անկարողության հիմնական պատճառներից է և թույլ չի տալիս, որ երեխաները հասնեն իրենց աճի և զարգացման ամբողջական ներուժին: Վաղ մանկական հասակում անբավարար սնուցումը հանգեցնում է աճի և զարգացման երկարատև խանգարման: Ապացուցված է, որ կյանքի առաջին երկու տարիների թերսնուցումը հանգեցնում է ոչ միայն չափահաս տարիքում անհատի՝ իր պոտենցիալի համեմատ ավելի ցածր հասակ ունենալուն, այլ նաև մտավոր զարգացման համեմատաբար ցածր մակարդակի և ֆիզիկական աշխատանք կատարելու նվազ ունակությունների: Աղջիկների թերսնուցումը ազդում է նաև նրանց վերարտադրողական ֆունկցիայի վրա՝ մեծացնելով ծննդյան փոքր քաշով նորածին ունենալու և բարդացած ծննդաբերության վտանգը:

Երեխաների թերսնուցումը բավականին տարածված է նաև Հայաստանում: Այսպես, թերսնուցումը բնութագրող առավել կարևոր ցուցանիշներից մեկի՝ թերաճության (կամ քրոնիկ թերսնուցման) վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գրեթե յուրաքանչյուր 5-րդ երեխա թերաճ է՝ այդ երեխաների հասակը ըստ տարիքի հետ է մնում հասակակիցներից, և դրա հիմնական պատճառը քրոնիկական թերսնուցումն է:

Կարդալ ավելին >>